Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացված կտավները «կճամփորդեն» Լոռու և Տավուշի դպրոցներով
Թանգարանները գնում են դպրոցներ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ կտավները «կճամփորդեն» Լոռու և Տավուշի դպրոցներով։
Ըստ փոխնախարարի՝ շուրջ 1000 երեխաներ առաջին փուլում հնարավորություն կստանան իրենց դպրոցում հյուրընկալել արվեստը։
«Տարբեր տարիքային՝ կրտսեր, միջին և ավագ խմբերի համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Հեքիաթների աշխարհում», «Ճարտարապետության գաղտնիքները», «Ազգային էպոս», «Փորագրանկարչության գաղտնիքները», «Բեմանկարչության արվեստը», «Ծովի տարերքը»:
Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում կներկայացվեն համապատասխան ստեղծագործություններ, կկազմակերպվեն կրթական ծրագրեր և դասախոսություններ, որոնք կվարեն Պատկերասրահի լավագույն մասնագետները: Նկարներում արդեն երևում է երեխաների հետաքրքրվածությունը»,-նշել է Անդրեասյանը։
Կարծիքներ