Իռլանդիան կընդունի 500 ուկրաինացի փախստականի Մոլդովայից
Իռլանդիայի կառավարությունը որոշել է Մոլդովայում ընդունել 500 ուկրաինացի փախստականների։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը, որն այցով գտնվում է Վաշինգտոնում։
Ինչպես նշել է վարչապետը՝ կառավարությունը որոշել է ընդունել 500 ուկրաինացի փախստականների, որոնք փախել են Մոլդովա։
«Մենք կընդունենք այս փախստականներին մինչև այս շաբաթվա վերջ, և սա ի լրումն նրանց, ովքեր արդեն ժամանել են», - բացատրել է Իռլանդիայի վարչապետը։ Նա նշել է, որ իր երկիրն արդեն ընդունել է 6646 ուկրաինացի փախստականի։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ Ուկրաինայից ավելի քան 3 միլիոն մարդ արդեն ժամանել է հարեւան երկրներ։ Մասնավորապես, Լեհաստան է ժամանել 1 830 711 մարդ, Ռումինիա՝ 459 485, Մոլդովա՝ 337 315, Հունգարիա՝ 267 570։
Կարծիքներ