Բրազիլիայում հայտնաբերվել են կորոնավիրուսի դելտակրոն տարբերակի առաջին դեպքերը

Բրազիլիայում հայտնաբերվել են կորոնավիրուսի դելտակրոն տարբերակի առաջին դեպքերը

Կորոնավիրուսի դելտակրոն տարբերակով վարակման առաջին դեպքերը հայտնաբերվել են Բրազիլիայում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է երկրի առողջապահության նախարարության ղեկավար Մարսելո Կեյրոգան։

213 միլիոն բնակչություն ունեցող Բրազիլիայում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի շուրջ 29,4 միլիոն դեպք, որից 655 հազարը՝ մահացու ելքով։ Ապաքինվել է ավելի քան 27,8 մլն մարդ, ակտիվ է համարվում 886 հազար դեպք։

Ավելի քան 152,7 միլիոն մարդ ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Ավելի քան 60 միլիոն մարդ վերապատվաստվել է, և մոտավորապես 23,5 միլիոն բրազիլացի չի ավարտել պատվաստման կուրսը: Հունվարի կեսերից հանրապետությունում սկսվել է 5 տարեկան և բարձր երեխաների պատվաստումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում