Գողոնը 10 հազար դոլարով վաճառել էր. Գյումրիի ոստիկանների բացահայտումը

Գողոնը 10 հազար դոլարով վաճառել էր. Գյումրիի ոստիկանների բացահայտումը

Մարտի 13-ին Գյումրի քաղաքի մի բնակչից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ժամը 12.30-15.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը պոկել, մտել էին տուն և գողացել ոսկյա զարդեր:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Գյումրեցի 38-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին: Նա խոստովանել է, որ բնակարանային գողությունն արել է ինքը, իսկ գողոնը 10000 դոլարով վաճառել է Երևանի ոսկու շուկաներից մեկում:

38-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում