Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի հետ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի երեկոյան ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է, որ Ֆրանսիան պատերազմի մեջ չէ Ռուսաստանի հետ։
«Մենք Ռուսաստանի դեմ պատերազմ չենք մղում, մենք գիտենք, թե որքանով ենք կապված Ռուսաստանի ժողովրդի հետ, մեծ եվրոպացի ժողովրդի հետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նման մեծ զոհողությունների է գնացել Եվրոպան փրկելու համար»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Մակրոնը։
Կարծիքներ