Մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության նիստը
Մեկնարկել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 11-ին հրավիրված նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նիստի ընթացքում քննարկվելու են ԱԺ քառօրյա նիստերին վերաբերող և ներքաղաքական որոշ հարցեր:
«Ինչպես ամեն շաբաթ, քառօրյաներից առաջ հավաքվել ենք, որպեսզի քննարկենք մեր մոտեցումներն օրակարգում առկա հարցերի վերաբերյալ: Կքննարկենք նաև ներքաղաքական տարբեր հարցեր»,- ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք խմբակցության նիստում քննարկվելու է նաև Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը, պատգամավորը նշեց, որ այո:
«Կարծում եմ, որ այո, որովհետև դուք էլ լսել եք, որ Արսեն Ջուլֆալակյանի մանդատ վայր դնելն անակնկալ էր մեր խմբակցության համար»,- նշեց պատգամավորը:
Հովհաննիսյանը նշեց, որ խմբակցության նիստին կմասնակցեն միայն խմբակցության անդամները:
Կարծիքներ