Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Վրաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունը։ 08։00-ին բացվել են երկրի բոլոր ընտրական տեղամասերը։ Քվեարկությունը կշարունակվի մինչև 20։00, որից հետո կսկվի ձայների հաշվարկը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցում է 3 միլիոն 508 հազար 294 քաղաքացի: Նրանցից  3 միլիոն 113 հազար 747 -ը ընտրությանը կմասնակցի էլեկտրոնային եղանակով։ Վրաստանում և արտերկրում ընդհանուր բացվել է 3111 ընտրատեղամաս:

Ընտրություններն առաջին անգամ անցկացվում են համամասնական ընտրակարգով: Վրաստանի խորհրդարանում 150 մանդատը կբաշխվի կուսակցությունների միջև՝ ստացած ձայների քանակին համապատասխան։ Երկրի խորհրդարանում կհայտնվեն միայն մասնակցության առնվազն 5 տոկոսի շեմը հաղթահարած ուժերը:

Ընտրությանը մասնակցում է 18 կուսակցություն, որոնցից միայն 5-ը, ըստ հարցումների, հաղթանակի հասնելու հնարավորություններ ունի:

Վրաստանում ընտրություններին կհետևեն 111 տեղական և 76 միջազգային կազմակերպություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում