Հունաստանի հարավում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Շաբաթ օրը Հունաստանի հարավում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա խոսքով, էպիկենտրոնը գտնվել է երկրի երրորդ ամենաբնակեցված քաղաքից՝ Պատրասից 68 կմ հյուսիս-արևելք, որում ապրում է մոտ 168 հազար մարդ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։
Հունաստանը եվրոպական մայրցամաքի ամենասեյսմիկ ակտիվ երկրներից մեկն է։ Այն գրանցում է Եվրոպայում տեղի ունեցող բոլոր ցնցումների գրեթե կեսը։
Կարծիքներ