Ռուսական զորքերը գրավել են Բերդյանսկ քաղաքը

Ռուսական զորքերը գրավել են Բերդյանսկ քաղաքը

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի Բերդյանսկ քաղաքը: «Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն ավելի վաղ հայտնել էր, որ վերջին մեկ օրվա ընթացքում զինված ուժերը արգելափակել են Խերսոնը և Բերդյանսկը, Գենիչեսկն ու Չեռնոբաևկա օդանավակայանը վերցվել են վերահսկողության տակ։ Նա հավելել է, որ ռուսական զորքերը չեն հարվածում քաղաքներին ու ավաններին, այլ ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար։

«Բերդյանսկը վերցվել է ռուսական ուժերի կողմից, այնտեղ մեր զորքերը չեն եղել, քաղաքը գրավել են»,- ասել է Արեստովիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում