Վրաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը մնում է բարձր. COVID-վիճակագրություն
Վրաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը կրկին բարձր Է. ժաշտոնական տվյալներով, վերջին օրվա ընթացքում Վրաստանում մահացել Է 63 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:
Ընդամենը Վրաստանում կորոնավիրուսի զոհ Է դարձել 11 հազար 352 մարդ:
Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է ախտահարման 804 հազար 571 դեպք, այդ թվում՝ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել Է կորոնավիրուսով հիվանդացության 4278 նոր դեպք:
Վերջին օրվա ընթացքում Վրաստանում ապաքինվել Է 4154 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 741 հազար 470 հիվանդ:
Ախտահարվածների մեծ մասը բաժին Է ընկնում Թբիլիսիին, վերջին օրվա ընթացքում գրանցվել Է հիվանդության 1749 նոր դեպք: Տարածաշրջաններում իրադրությունը հետեւյալն Է՝ Աջարիայում՝ 155, Իմերեթում՝ 715, Քվեմո Քարթլիում՝ 273, Շիդա Քարթլիում՝ 412, Գուրիում՝ 109, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 334, Կախեթում՝ 267, Մցխեթ-Մթիանեթում՝ 110, Սամցխե-Ջավախքում՝ 114, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 40:
Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 51 հազար 723-ի, նրանցից 6490-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1630-ի վիճակը ծանր Է, նրանցից 381 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1173 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 44 հազար 60 մարդ բուժընթաց Է անցնում տանը:
Կարանտինային տարածքներում գտնվում Է 41 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 46 հազար 65: Վրաստանում վերջին մեկ օրում արվել Է կորոնավիրուսի 51 հազար 298 թեստ, այդ թվում 37 հազար 273-ը՝ հակագենի եւ 20 հազար 25-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 8,34 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,52 տոկոս, վերջին յոթ օրում՝ 8,99 տոկոս:
Ներկա դրությամբ երկրում COVID-19-ի դեմ պատվաստումներ Է ստացել 2 միլիոն 82 հազար 20 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 7099 հոգի:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ