Բահամյան կղզիներում շնաձկան հարձակման հետևանքով ԱՄՆ քաղաքացի է մահացել

Բահամյան կղզիներում շնաձկան հարձակման հետևանքով ԱՄՆ քաղաքացի է մահացել

Բահամյան կղզիներում շնաձկան հարձակման հետևանքով ԱՄՆ քաղաքացի է մահացել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

 Ոստիկանության տվյալներով՝ 58-ամյա ամերիկուհին վնասվածքներ է ստացել մարմնի վերին հատվածում։ Հարազատներն ու տուրիստական ​​ընկերության աշխատակիցները տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է։

Սա առաջին նման դեպքը չէ Բահամյան կղզիներում։ 2019 թվականին 21-ամյա ամերիկուհին մահացել է Ռոուզ կղզու ափերի մոտ շնաձկան հարձակման հետևանքով, հիշեցնում է գործակալությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում