Անցած 7 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 111 ՃՏՊ. 10 մարդ զոհվել է

Անցած 7 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 111 ՃՏՊ. 10 մարդ զոհվել է

Հունվարի 1-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական էջից։

«Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 40, անձնական ունեցվածքի գողության՝ 20, խարդախության՝ 19, ընտանեկան բռնության՝ 9, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, թմրամիջոցի հայտնաբերման եւ խուլիգանության՝ 5-ական, անձի առեւանգման, բնակարանային գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, ավտոմեքենա փախցնելու եւ զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անառակաբարո գործողությունների, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի եւ անհետաձգելի միջամտության որոշման կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանական ստորաբաժանումները հայտնաբերել են  9 անհետ կորածի, 11 հետախուզվողի։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության եւ մարմնական վնասվածք պատճառելու 2-ական դեպք։

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ անցած 7 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 111 պատահար. 10 մարդ զոհվել է, 176-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում