Ֆուտբոլի համաբանակային մրցաշար՝ Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված
Մարտի 3-ին՝ ժամը 18։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արարատ»-ԲԿՄԱ ֆուտբոլային հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Նախախաղային րոպեներին՝ 17։40-ից, տեղի կունենա Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով։ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը հրավիրում է մասնակցելու համաբանակային մրցաշարի բացման արարողությանը և դիտելու ֆուտբոլային հանդիպումը։ Մուտքն ազատ է»,- ասված է գրառման մեջ:
Կարծիքներ