Մինսկում Լուկաշենկոն մասնակցում է հաջակցություն իրեն ընթացող ցույցին․ տեսանյութ՝ ուղիղ
Մինսկում ընթանում է «համերաշխության ցույց»՝ աջակցություն գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի: Ցույցի ծրագրի մասին տեղեկությունը հրապարակվել է իշխանամետ «Белая Русь» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
«Ցույցը խաղաղ բնույթ է կրում։ Դրան մասնակցելու են բոլոր նրանք, ում համար իրենց հայրենիքը թանկ է և նրանք, ովքեր դեմ են երկիրը երկու իրար դեմ հանդես եկող խմբերի բաժանելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այժմ Բելառուսի տարբեր քաղաքներից հանրապետության մայրաքաղաք ավտոբուսներով մարդկանց են տեղափոխում, որոնք ցույցի ժամանակ իշխանության կողմից են հանդես գալու։
Ացիային մասնակցում է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով այս պահին հանդես է գալիս ելույթով:
Կարծիքներ