Բանգլադեշում ջրհեղեղ է եղել, զոհվել է 217, 2 միլիոն տուժած մարդասիրական օգնության կարիք ունի (լուսանկարներ)
Բանգլադեշում հունիսի 30-ից սկսված մուսոնային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից 217 մարդ է մահացել․ տարերային այս աղետի հետևանքով ավելի քան 850 000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները, գրում է aa.com.tr կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ զոհվածների մեծ մասը մահացել է ջրահեղձ լինելու, մյուսներն էլ՝ կայծակի հարվածի և օձերի խայթոցների հետևանքով։
Երկրի Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ աղտոտվածության հետևանքով տեղացի բնակիչների 47 տոկոսը տարբեր վիրուսներով է վարակվել․ ևս 2 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։
ՄԱԿ գրասենյակից ընդգծել են, որ Բանգլադեշում կարիքի մեջ գտնվող անձանց օգնության ծրագրին նախատեսվում է 40 միլիոն դոլար հատկացնել։
Կարծիքներ