Այրվել է մոտ 15 հա խոտածածկ տարածք
Նոյեմբերի 4-ին, ժամը 11։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շնողի» անտառպետության տարածքում՝ «Գուլաբի» կոչվող հանդամասում, հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին-ին, մարվել՝ 21։23-ին։ Այրվել են մոտ 15 հա խոտածածկույթ, խաշամ և չոր ճյուղեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 8 աշխատակից․ սահմանվել է հերթապահություն։
Կարծիքներ