ԱՄՆ-ը հայտարարել է հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռազմական պատրաստության ծրագրերն ընդլայնելու մտադրության մասին
Միացյալ Նահանգների ազգային գվարդիան նախատեսում է զգալիորեն ընդլայնել Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ համատեղ ուսումնական ծրագրերը՝ այդ երկրներում ամերիկյան ներկայությունը մեծացնելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը Defence One ամերիկյան հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ Դանիել Հոքանսոնը։
Գեներալի խոսքով՝ նման ուսումնական ծրագրի մեկնարկի առաջնահերթ ուղղությունը որոշում են Պետդեպարտամենտը, զորքերի հրամանատարներն ու Ազգային գվարդիան։ Ներկայումս 10 երկիր դիտարկվում է նման ուսուցման ծրագրերի համար, և «հավանաբար այդ 10-ից հինգը» գտնվում են Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ասել է Հոքանսոնը: «Ինչպես գիտեք, սա այժմ շատ կարևոր է», - ասաց նա։
Կարծիքներ