Բլինկեն. ԱՄՆ-ն դեմ է իսրայելցի նախարարների կոչերին՝ վերաբնակեցնել պաղեստինցիներին Գազայի սահմաններից դուրս

Բլինկեն. ԱՄՆ-ն դեմ է իսրայելցի նախարարների կոչերին՝ վերաբնակեցնել պաղեստինցիներին Գազայի սահմաններից դուրս

ԱՄՆ-ը դեմ է իսրայելցի որոշ նախարարների հայտարարություններին, որոնք կոչ են անում վերաբնակեցնել պաղեստինցիներին Գազայի հատվածից դուրս։ Այս մասին Քաթարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Մենք մերժում ենք որոշ իսրայելցի նախարարների և օրենսդիրների հայտարարությունները, որոնք կոչ են անում վերաբնակեցնել պաղեստինցիներին Գազայի սահմաններից դուրս», - ասել է նա։

Բլինկենն ընդգծել է, որ պաղեստինցի խաղաղ բնակիչները պետք է տուն վերադառնան «երբ պայմանները թույլ տան»: «Նրանց չպետք է ստիպել լքել Գազայի հատվածը», - եզրափակել է նա: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում