Փրկարարները դուրս են բերել արգելափակված ձնագնացը

Փրկարարները դուրս են բերել արգելափակված  ձնագնացը

Հունվարի 7-ին, ժամը 18։37-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Golden Palace» հյուրանոցային համալիրի մոտակա սարում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Թեղենիս սար տանող ճանապարհին՝ ճոպանուղու 2-րդ կայանի մոտակայքում, արգելափակումից դուրս են բերել «Polaris» մակնիշի թրթուրավոր ձնագնացը (վարորդ՝ Գ․ Ս․ և 3 ուղևոր) և քաղաքացիներին ուղեկցել անվտանգ տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում