Օշականի ճակատամարտում զոհված մարտիկների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել

Օշականի ճակատամարտում զոհված մարտիկների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել

Ռուս-պարսկական պատերազմին (1826-1828 թթ.) մասնակցած հայ և ռուս մարտիկներին նվիրված հուշարձանի առջև անցկացվել է 1827 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ - ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, բարձրաստիճան սպաներ, դիվանագետներ։

Տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին, որը, բացի Օշականի ճակատամարտից, նաև խորհրդանշում է եղբայրական երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում