Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է 7 մարդ
Նվազագույնը 7 մարդու կյանք է խլել Ինդոնեզիայի Սուլավսեի կղզում տեղի ունեցած երկրաշարժը, հայտնել է երկրի Տարերային աղետների հետեւանքների մեղմացման ազգային գործակալությունը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ստորգետնյա ցնցումը, որ ունեցել է 6,2 մագնիտուդ հզորություն, սեյսմոլոգները գրանցել են ուրբաթ տեղական ժամանակով 02:18-ին: Էպիկենտրոնը գտնվել է Մաջենե քաղաքից 6 կմ հյուսիս-արեւելք 10 կմ խորությամբ:
Լրատվամիջոցները հայտնում են, որ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները՝ ապաստարան որոնելով, տուժել է առնվազն 60 շենք, այդ թվում՝ 2 հյուրանոց, նահանգապետի գրասենյակը եւ առեւտրի կենտրոն:
Մի քանի ժամ ավելի վաղ նույն շրջանում տեղի էր ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ, որը վնասել էր մի քանի տներ:
Կարծիքներ