Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում սպասվող հանդիպումը
Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված հանդիպումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ալմաթիում սպասվող հանդիպմանը։
«Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման համար»,-հայտարարել է Զախարովան՝ հիշեցնելով, որ մայիսի 8-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը լինելու են այդ բանակցությունների օրակարգում։
Կարծիքներ