Բայդենի վարչակազմը որոշել Է Ջոն Սալիվանին թողնել ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան

Բայդենի վարչակազմը որոշել Է Ջոն Սալիվանին թողնել ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշում Է ընդունել Ջոն Սալիվանին թողնել ՌԴ-ում դեսպանի պաշտոնում եւ տեսնելի ապագայում նրան չփոխել: Այդ մասին հաղորդել Է CNN-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրի:

«Վարչակազմում նրան հուսալի աշխատակից են համարել այն իրադրության պայմաններում, երբ ԱՄՆ-ը ՌԴ-ի վրա ճնշումն ուժեղացնում Է Վաշինգտոնի ազդեցությունը եւ դեմոկրատական արժեքները խարխլելու փորձի համար»,-նշում Է CNN-ը:

Հեռուստաալիքը կարծում Է, որ կադրային որոշումը ցույց Է տալիս առանձին ոլորտներում Ռուսաստանի հետ կայուն հարաբերությունների ստեղծման վրա աշխատելու Վաշինգտոնի ցանկությունը:

Մոսկվայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Թեֆթը CNN-ին պարզաբանել Է, որ Վաշինգտոնում «որոշել են, որ պրոֆեսիոնալիզմը, որը դրսեւորվում Է Սալիվանի կողմից, արժեքավոր բան Է այն իրադրության պայմաններում, երբ քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններում»:

Սալիվանը մասնագիտությամբ դիվանագետ Է: Նա ՌԴ-ում դեսպան Է նշանակվել Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից: Բայդենը, իշխանության գալով, որոշել Է փոխել դեսպանների ճնշող մեծամասնությանը, որոնք նշանակվել են Թրամփի կողմից: Դրա հետ մեկտեղ նա Սալիվանին ձմռանը խնդրել Էր Մոսկվայում մնալ իր պաշտոնում, քանի դեռ Վաշինգտոնում որոշում են, թե ինչպես վարվել հետագայում: Իսկ այժմ, CNN-ի տվյալներով, Սալիվանը «տեսանելի ապագայում» կշարունակի աշխատել Մոսկվայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում