Կանխվել է 26-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից
Փետրվարի 13-ին՝ ժամը 18։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Ա․ Ա․, ծնված 1997թ.) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։
Կարծիքներ