CNN-ը կանխատեսում Է Բայդենի հաղթանակն Արիզոնայում ձայների 99 տոկոսը հաշվելուց հետո
Դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենը հաղթել Է Արիզոնայի նահանգում: CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները: Արիզոնան մնացել Է այն մի քանի նահանգներից մեկը, որտեղ պարզ չԷ պայքարի ելքը Ջո Բայդենի եւ Դոնալդ Թրամփի միջեւ:
CNN-ի համաձայն, նահանգում քվեաթերթիկների 99 տոկոսը հաշվելուց հետո Բայդենի օգտին քվարկել Է ընտրողների 49,4 տոկոսը, Թրամփի օգտին՝ 49,1 տոկոսը: Տարբերությունը կազմում Է 14 հազարից պակաս ձայն: Ընտրություններն Արիզոնայում հաղթողին բերում Է քվետուների 11 ձայն: Եթե հեռուստաալիքի կանխատեսումը ճիշտ լինի, դա կլինի երկրորդ դեպքն ավելի քան 70 տարվա ընթացքում, երբ Արիզոնայում հաղթանակ Է տանում դեմոկրատը:
Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում անցկացվել են նոյեմբերի 3-ին: Նախնական տվյալներով՝ հաղթել Է Ջո Բայդենը, նրա հաղթանակի մասին հայտարարել են ամերիկյան խոշորագույն ԶԼՄ-ները: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփն ասել Է, որ ընտրությունները դեռ հեռու են ավարտվելուց, նա մտադիր Է պաշտպանել սեփական հաղթանակը դատարանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ