Կայացել է հերոսածին մայրերի մեծարմանը նվիրված միջոցառում

Կայացել է հերոսածին մայրերի մեծարմանը նվիրված միջոցառում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մարտի 14-ին տեղի է ունեցել հերոսածին մայրերի մեծարմանը նվիրված միջոցառում, որին մասնակցել են հայրենիքի պաշտպանության ընթացքում անմահացած տղաների մայրեր ու քույրեր, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, միջոցառումը կազմակերպվել էր 44-օրյա պատերազմում անմահացած հայորդի, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Ռաֆայել Սահակյանի մոր նախաձեռնությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ։

«Բեմից հնչած մաղթանքներն ու ելույթները,  ասմունքն ու երգը միտված էին հայ կնոջ, տղամարդկանց հետ հանուն հայրենիքի կողք կողքի մարտնչած հայուհիների կերպարի ներկայացմանն ու մեծարմանը։ Օրվա գլխավոր մաղթանքը մեկն էր՝ ուժ և կորով հերոսածին մայրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում