Իսպանիայի խորհրդարանը կքննարկի թագավորին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) կդիտարկի թագավորին անձեռնմխելիությունից զրկելու կոչով նախաձեռնությունը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, նման առաջարկով հանդես է եկել «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը, որը հանդես է գալիս ինքնավար մարզի անկախացման օգտին: Նախաձեռնությամբ կառավարությանը կոչ է արվում «խթանել իրավական համակարգում սահմանված բոլոր փոփոխությունները, որպեսզի բոլոր մարդիկ իսկապես հավասար լինեն օրենքի առաջ»:
Կատալոնական կուսակցությունը հանդես է գալիս նաև նախաձեռնության օգտին, որով առաջարկվում է երկրի նախկին ղեկավար Խուան Կառլոս I-ին և թագավորական ընտանիքի մյուս անդամներին հատուկ արտոնություններից զրկելու համար:
Ակնկալվում է, որ առաջարկը քննարկման կներկայացվի երեքշաբթի, իսկ քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի:
Երկրի օրենսգրքում ասվում է, որ «թագավորն անձեռնմխելի է և ենթակա չէ պատասխանատվության»: Ավելի վաղ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը չէր բացառել, որ հիմնական օրենքում կարող են փոփոխություններ արվել՝ միապետին անձեռնմխելիությունից զրկելու համար:
Կարծիքներ