Արսեն Բեգլարյանը՝ ամենափորձառու դարպասապահների տասնյակում

Արսեն Բեգլարյանը՝ ամենափորձառու դարպասապահների տասնյակում

Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված «Արարատի» հետ խաղում Արսեն Բեգլարյանն անցկացրեց իր 148-րդ հանդիպումը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։ Այս մասին հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:

Այս  ցուցանիշով նա ընդգրկվեց ՀՀ առաջնություններում ամենափորձառու դարպասապահների տասնյակում։ Բեգլարյանն այդ ցանկից դուրս հանեց «Ցեմենտի» դարպասապահ Աշոտ Դադամյանին, որը 147 հանդիպում էր անցկացրել։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում ամենից շատ հանդիպումներ անցկացրած դարպասապահների ցանկը գլխավորում է Գևորգ Կասպարովը՝ 348 խաղով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում