Ղազախստանի զորամասերից մեկում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Ղազախստանի զորամասերից մեկում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Ղազախստանի Ժամբիլի մարզի զորամասի պահեստներում հրդեհի և հետագա զինամթերքի պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Ժամբիլի մարզում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Թարմացված տվյալներով ՝ պայթյունի վայրում հայտնաբերվել են ևս երեք աշխատակիցների մարմին, որոնք զոհվել են պայթյունից հետո` հետևանքների վերացման աշխատանքներ իրականացնելիս:  Աշխատակիցների ինքնությունը պարզվում է», - ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում