Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է հաստատել Covid 19-ի դեմ տնային օգտագործման դեղամիջոցը

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է հաստատել Covid 19-ի  դեմ տնային օգտագործման դեղամիջոցը

Մեծ Բրիտանիան դարձել է առաջին երկիրը, որը թույլատրել է COVID-19-ի դեմ նոր դեղամիջոցի օգտագործումը։Այն հնարավոր է ընդունել տանը՝ բերանի միջոցով, ի տարբերություն այլ դեղամիջոցների, որոնք այժմ ընդունվում են միայն ներերակային սրսկման միջոցով։Այդ մասին հայտնում է դեղանյութերի և բժշկական ապրանքների վաճառքի բրիտանական գործակալությունը։

Դեղանյութը թույլ չի տալիս կորոնավիրուսին տարածվել օրգանիզմում։ Դեղամիջոցը պատրաստվել է Merck և Ridgeback Biotherapeutics ընկերությունների կողմից։ Այն համարվում է COVID-19-ի դեմ աշխարհում առաջին դեղամիջոցը, որը հնարավոր է ընդունել բերանի, այլ ոչ ներերակային միջոցով։ Դեղամիջոցը Մեծ Բրիտանիայում ստացել է Lagevrio անվանումը։ Այն անվտանգ է և արդյունավետորեն իջեցնում է թեթև և միջին բարդությամբ հիվանդների հոսպիտալացման ռիսկը։ Ռիսկի խմբում են գտնվում ճարպակալմամբ, շաքարային դիաբետով կամ սրտի հիվանդություններով տառապող մարդիկ, ինչպես նաև 60 տարեկանից ավելի բարձր տարիք ունեցող մարդիկ, հայտնում է բրիտանական ընկերության ներկայացուցիչը։ Այս մասին գրում է Forbes-ը:

Դեղամիջոցը թույլ չի տալիս վիրուսին ակտիվորեն բազմանալ և դրանով իսկ իջեցնում է հիվանդության ծանրության աստիճանը։Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ դեղամիջոցը ավելի արդյունավետ է հիվանդության նախնական շրջաններում։Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում այն օգտագործել անմիջապես կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը ստանալուց հետո։ Դեղամիջոցը չի համարվում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փոխարինողը, հայտնում է դեղանյութերի և բժշկական ապրանքների վաճառքի բրիտանական գործակալությունը։

Այս կարգավորիչը վերանայման է ենթարկվում ԱՄՆ-ում: Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը նույնպես սկսել է վերանայել գրանցման դիմումը, ասվում է Merck-ի կայքում: Ընկերությունը հայտնում է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ամբողջ աշխարհի մյուս համակարգող ընկերություններում գրանցման համար։

Կլինիկական փորձարկումներում մոլնուպիրավիրը կիսով չափ նվազեցրել է հոսպիտալացման կամ մահվան վտանգը թեթև և միջին ծանրության հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ, նշում է Financial Times-ը:

Մինչ մոլնուպիրավիրի հաստատումը, COVID-19-ի մեղմ ընթացքի միակ բուժումը միայն թանկարժեք հակամարմիններն էին, որոնք սովորաբար տրվում են ներերակային տարբերակով։ Բժիշկներն ու հիվանդները երկար ժամանակ են սպասել կորոնավիրուսի արդյունավետ տնային օգտագործման բուժմանը, նշում է The Wall Street Journal-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում