Լը Դրիանն ու Բլինքենը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման մասին

Լը Դրիանն ու Բլինքենը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման մասին

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, որը հուլիսի 13-14-ն աշխատանքային այցով Վաշինգտոնում էր, հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այցի արդյունքների ամփոփման շրջանակում Լը Դրիանը հայտնել է, որ ի թիվս միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի կողմերը քննարկել են տևական խաղաղության հաստատմանն ուղղված հնարավոր քայլերի ձեռնարկման հարցը:

«Ես խոսել եմ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ մեր համատեղ գործողությունների մասին՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում