Այսօր պետական հանցագործն ու դավաճանը սեփական մեդիահարճերին հարցազրույց է տվել. Արման Բաբաջանյան
Այսօր պետական հանցագործն ու դավաճանը սեփական մեդիահարճերին հարցազրույց է տվել։ Մի երկու վերնագիր աչքովս ընկավ։ Ոնց հասկանում եմ՝ ոճրագործն իրեն է շարունակում վերագրել Ղարաբաղի հաջողությունների մեծ մասը, ինչպես նաև Արցախի թիկունքում Հայաստանն ամրացնելու առաքելությունը:
Բայց արդյո՞ք պետության ղեկը բռնազավթած ոճրագործն այդ առաքելությունը կատարել է իրապես այն որակով, որ հնարավոր լիներ այդ մասին բարձրաձայն հպարտանալ: Ի՞նչ է արել սրիկաների առաջնորդը, հայկական պետականության այս թշնամին այդպիսի Հայաստան ունենալու համար:
Նա գրեթե ամեն ինչ արել է ու այդ հարցում նաև զգալի հաջողել, որ Հայաստանը չլինի մրցունակ պետություն, չունենա արդիական տնտեսա-քաղաքական համակարգ, արդարացի և արդյունավետ պետական կառավարում, առողջ բարոյահոգեբանական հասարակական մթնոլորտ:
Հայաստանի, Ղարաբաղի թիկունքին ամուր կանգնող Հայաստանի ուժը պետք է լիներ ժողովրդավարությունը, որովհետև հասկանալի էր ինքնին, որ տնտեսական մակրո- և միկրոցուցանիշներով շատ դժվար է լինելու մրցել նավթի և գազի զգալի պաշար ունեցող Ադրբեջանի հետ: Հետևաբար Հայաստանի մրցակցային պոտենցիալը միայն կարող էր լինել մտավոր, արժեքային ռեսուրսի մեջ: Իսկ դա նշանակում էր, որ այդ առումով Հայաստանը պետք է տարածաշրջանում լիներ անվիճելի առաջատար երկիր, որտեղ մարդկանց համար ստեղծված է մտավոր պոտենցիալի իրացման լիարժեք դաշտ, որտեղ պետությունը հանդիսանում է ոչ թե մարդկանց ինչ-որ մի խմբի կալվածք, այլ հասարակության ստեղծագործական հարթակ:
Հայաստանի նախագահի պաշտոնը զավթած այս մարդակերը Հայաստանը վերածեց կալվածքի, իշխանությունը վերածեց փակ բաժնետիրական ընկերության, ձևավորեց կլանա-օլիգարխիկ համակարգ, որն իհարկե հետագայում արձանագրեց մակրոտնտեսական ցուցանիշների աճ, ինչպես նաև Հայաստանում հաստատեց իշխանության անհրաժեշտ վերարտադրության մեխանիզմի կայուն և անխափան գործունեության միջավայր, բայց դրանով ընդամենն ավերվեց այն պետական միջավայրը, որի հուսադրող ծիլերը նկատելի էին Ղարաբաղի շարժման և հետագայում պատերազմի հաղթանակների ապահոված հասարակական ոգևորության մեջ:
Ընտրակեղծիքներով, տնտեսական և քաղաքական համակարգի մենաշնորհով, կյանքի օլիգոպոլ կառուցվածքով աչքի ընկնող Հայաստանը ոչ միայն չկարողացավ դառնալ Ղարաբաղի Հանրապետության ամուր թիկունք, այլ նույնիսկ Ղարաբաղն էլ ներքաշեց այդ «արժեհամակարգային» տիրույթ, երբ Արցախը որպես ինքնուրույն քաղաքականության սուբյեկտ դադարեց գոյություն ունենալ, դուրս մղվեց բանակցային գործընթացից, վերածվեց Հայաստանի կցորդի, Ղարաբաղում սկսեց պրոյեկտվել Հայաստանի մոնոպոլ համակարգը` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անգամ հասարակական հարաբերությունների ոլորտում: Իսկ հաշվի առնելով նաև այն, որ Ղարաբաղը միջազգային քաղաքականության ճանաչված սուբյեկտ չէր և միջազգային կառույցների հետ շփումներն ինտենսիվ չէին, նաև բավական փոքր էր Ղարաբաղի տարածքն ինքնին և հասարակական հարաբերություններում փոխադարձ ճանաչողությամբ թելադրվող կաշկանդվածությունը բավական մեծ էր, Հայաստանի համակարգի պրոյեկտումը Ղարաբաղում ունեցավ շատ ավելի տխուր պատկեր` գորշացնելով թե՛ բնական, թե՛ մարդկային մտքի և կամքի տեսանկյունից հարուստ և հիասքանչ այդ տարածքը:
Անկասկած միամտություն կլինի ասել, թե նրանից առաջ ամեն ինչ ընթանում էր լուսավոր ճանապարհով։ Պատերազմի հրադադարից հետո Հայաստանը չկարողացավ գտնել համարժեք քաղաքական և քաղաքացիական համակարգի կառուցման ուղին, չկարողացավ գտնել հասարակական համաձայնության համարժեք մոդելը:
Պարզապես այս օտարի հպատակ պետական այս ոճրագործի նախագահության շրջանն այն շրջանն էր, երբ այդ սխալ հունը ինստիտուցիոնալացվեց, արատները բյուրեղացվեցին: Դե իսկ այդ ամենի «դափնեպսակը» դարձավ Մարտի 1-ի ողբերգությունը, երբ ամեն գնով իշխանությունը պահելու մղումը Երևանի կենտրոնում դարձավ արյունահեղության և մարդասպանության պատճառ:
Պետք չէ բացառել իհարկե, որ իր գործողություններից շատ-շատերը այս ավազակապետն արել է համոզմունքով, որ հենց դա է պետք ամուր Հայաստանի և Ղարաբաղի համար, որպեսզի դրանք զոհ չդառնան «միջազգային դավադրությանը», բայց անգամ այդ դեպքում նախ պետք է արձանագրել, որ փաստորեն այդ մտածողությունը ոչ թե պաշտպանում է պետությունը, այլ այն հասցնում է ներքին ողբերգության և աշխարհաքաղաքական իմպոտենտության, հետևաբար այդ մտածողությունը, այդ համոզմունքը ինքնին արդեն իսկ վտանգ է պետության շահի համար: Ու բացի այդ էլ, անհրաժեշտ է նաև արձանագրել ընդհանրապես, որ «համաշխարհային դավադրության» ականջները այս շրջանակի և նրան մոտ կանգնած շերտերի համար դարձել են հասկացությունները նենգափոխելու բավական հարմար առիթ, հարմար մոդել, որին դիմում են, երբ այլևս վերջանում են մնացյալ բոլոր փաստարկները:
Պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը
Կարծիքներ