Թուրքիայի իշխող կուսակցությունում նախընտրական սկանդալ է հասունանում

Թուրքիայի իշխող կուսակցությունում նախընտրական սկանդալ է հասունանում

Մինչ Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին հաշված օրեր են մնացել, թուրքական մեդիայում շրջանառվում են տեղեկություններ՝ իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունում նախընտրական արշավի վերաբերյալ առկա դժգոհությունների մասին:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ ԱԶԿ-ի Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Մուրադ Քուրումը չի արդարացնում նախընտրական արշավում կուսակցության ունեցած սպասելիքները և նման զարգացման պարագայում կուսակցության ռազմավարությունը կարող է ձախողել և պարտություն բերել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում:

Իսկ ԱԶԿ-ի կուլիսային լուրերի համաձայն՝ Քուրումը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է վնասում նախընտրական արշավի որակին՝ պարբերաբար հարթակ դուրս գալով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում