ՔՊ խմբակցության պատգամավորները եվրոպացի գործընկերներին Ադրբեջանի սադրանքների կանխման միջոցներ ձեռնարկելու կոչ են արել
Շարունակելով Եվրոպական խորհրդարանում հանդիպումները՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 30-ին քննարկումներ են ունեցել ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Կոսմա Զլոտովսկիի, Եվրոպական խորհրդարանի անդամներ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի եւ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելի հետ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից։
«Քննարկումների առանցքում են եղել Արցախում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող սադրանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հայ պատգամավորները եվրոպացի գործընկերներին կոչ են արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի սադրանքները կանխելու եւ Արցախում իրավիճակն ապաէսկալացնելու ուղղությամբ:
Կարծիքներ