«Սա աղետ է». Տիմոշենկոն խոսել է Ուկրաինայի բաց թողած հնարավորության մասին
Անկախությունից հետո առաջին անգամ, Ուկրաինան չի ձմռան համար անհրաժեշտ գազով չի համալրել իր պահեստները, թեեւ դա կարելի էր անել ամռանը՝ պահուստավորման նվազագույն գնով,- հայտարարել է Յուլյա Տիմոշենկոն՝ Ուկրաինա 24 հեռուստաալիքի եթերում։
Տիմոշենկոյի խոսքով՝ երկիրն ունի ամեն ինչ սեփական կարիքները բավարարելու համար, իսկ ստորգետնյա եզակի պահեստները հնարավորություն են տալիս ապահովել ջեռուցման սեզոնի անխափան անցումը։
Ուստի ներկայիս էներգետիկ ճգնաժամը նա համարում է մարդածին՝ իշխանությունների գործողությունների պատճառով, որոնք բարենպաստ պահին բավարար քանակությամբ վառելանյութ չեն գնել, որի արդյունքում Ուկրաինան «կսնանկանա»,- վստահ է նախկին վարչապետը։
Կարծիքներ