Նորվեգիայում 2-ական դեղաչափ պատվաստվելուց հետո վարակվել են կորոնավիրուսով
Նորվեգական Ուլլենսակեր շրջանի տարեցների խնամքի կենտրոնում կորոնավիրուսի բռնկում է գրանցվել, թեև բոլորը ստացել էին ամերիկյան Pfizer և նրա գերմանական գործընկեր BioNTech ընկերության պատվաստանյութի երկուական դեղաչափ։ Այս մասին հաղորդում է TV2 հեռուստաընկերությունը: Բոլոր հիվանդները 80 տարեկանից բարձր են: Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև խնամքի տան 5 աշխատակցի և վերջինների հետ շփված 2 անձի մոտ:
Այդպիսի բռնկման մասին է հայտնել նաև նորվեգական պետական հեռուստաընկերությունը: Սաննեի տարեցների խնամքի տանը ևս 6 դեպք է գրանցվել: 6-ն էլ պատվաստված են եղել Pfizer-ի պատվաստանյութով: Երկրի իշխանությունը ժամանակավորապես արգելել է այցելությունները խնամքի տան բնակիչներին: Հայտնի է, որ 3 դեպքում խոսքը վարակի հարավաֆրիկյան և բրազիլական շտամների մասին է: Վարակակիրները երկու ամիս առաջ էին պատվաստվել կորոնավիրուսի դեմ 2 դեղաչափով:
Կարծիքներ