ԱՄՆ-ում Johnson & Johnson-ի պատվաստման 2 կետ փակվել է կողմնակի ազդեցությունների պատճառով
ԱՄՆ-ում ժամանակավորապես փակվել են Johnson & Johnson ընկերության պատվաստանյութով ներարկումներ իրականացնող 2 կետեր։ Դրանցից մեկը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում, մյուսը՝ Կոլորադոյում։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ նշելով, որ պատճառը պատվաստված անձանցից մի քանի տասնյակի մոտ ի հայտ եկած կողմնակի ազդեցություններն են։ Հյուսիսային Կարոլինայում նրանց թիվը 18 է, Կոլորադոյում՝10-ից ավելի։
Կողմնակի ազդեցությունների թվում եղել է սրխառնոցը, գլխապտույտը, ուշագնացությունը։
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք ուսումնասիրում են ցանկացած հաղորդագրություն՝ կապված կողմնակի ազդեցությունների հետ։
Երկրում ապրիլի 8-ի դրությամբ լիարժեք պատվաստվել է ավելի քան 66 մլն մարդ՝ բնակչության 19․9 տոկոսը։
Կարծիքներ