Իսպանիայում համաճարակային զսպման դեմ բողոքի ցույցերը վերաճեցին անկարգությունների

Իսպանիայում համաճարակային զսպման դեմ բողոքի ցույցերը վերաճեցին անկարգությունների

Շաբաթ երեկոյան Իսպանիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցերն ընդդեմ համաճարակը կանխելու միջոցառումների, վերաճեցին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: Ինչպես կիրակի հաղորդում է EFE գործակալությունը, ցույցերից մեկը տեղի է ունեցել Մադրիդում:

Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնում սահմանափակումների դեմ բողոքելուց հետո մի խումբ ցուցարարներ փորձեցին արգելափակել երթևեկությունը քաղաքի կենտոնական փողոցներից մեկում՝ հրկիզելով աղբարկղներն ու բարիկադներ շարելով: Բազմությունը քարեր է նետել նաև ցուցափեղկերի վրա: Արդյունքում 32 մարդ բերման է ենթարկվել, երեք ոստիկան վիրավորվել է:

Խռովությունների վերածվեց նաև Ռիոխայի ինքնավար համայնքի մայրաքաղաք Լոգրոնոյի կենտրոնում սկսված ակցիան: Այնտեղ մոտ 150 մարդ, հիմնականում երիտասարդներ, քարեր էին նետում ոստիկանների վրա, այրում աղբարկղները, արգելափակում ճանապարհային երթևեկությունը, կոտրում խանութների ցուցափեղկերը, կողոպտում որոշ մանրածախ վաճառքի կետեր: Ոստիկանությունը ստիպված ուժ կիրառեց ցուցարարների դեմ, յոթ մարդ բերման ենթարկվեց, իսկ իրավապահ մարմինների յոթ աշխատակից վիրավորվեց: Խռովություններ տեղի ունեցան նաև Ռիոխայի մեկ այլ քաղաքում՝ Հարոյում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում