«Փյունիկը» և «Ալաշկերտը» չորոշեցին հաղթողին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա
Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց «Ալաշկերտին» և ոչ-ոքի խաղաց` 1:1:
Հյուրերի վերահաս պարտությունից փրկեց Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը, որը խաղի հաշիվը հավասարեցրեց 90+2 րոպեին:
«Փյունիկն» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 15 միավոր և հավասարվեց 3-րդ հորիզոնականում ընթացող «Սևանին»: Գործող չեմպիոնը 6 միավորով առայժմ զբաղեցնում է նախավերջին` 9-րդ տեղը:
Տուրի մնացած հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 16-ին և 17-ին:
Կարծիքներ