Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույցեր են նախապատրաստվում բոլոր խոշոր քաղաքներում
Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամ Լևան Բեժաշվիլին հայտարարել է, որ առաջիկայում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով հանրահավաքներ կանցկացվեն երկրի մեծ քաղաքներում, իսկ կուսակցության գործողությունների ծրագիրը կհրապարակվի շուտով: Հաղորդում է Aliq Media-ն։
Բեժաշվիլին նշել է, որ իրենց ծրագրի հիմնական մասերից մեկը կլինի Սաակաշվիլիի ազատ արձակումը, և նրանք կշարունակեն ճնշում գործադրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային գործընկերների միջոցով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել։
Կարծիքներ