Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու

Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համարը ներկայացնող Նարեկ Կարապետյանի հայտարարությանն այն մասին, թե որոշում են կայացրել վերցնել մանդատները:

«Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից։ Չի ստացվելու։

Իսկ նրանք, ովքեր էս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել, անցել պարկեշտության սահմանները, իրենց առանձնահատուկ ոգևորությամբ ենք ԱԺ-ում սպասում, քաղաքականապես ոչնչացնելու ենք նրանց»,- ասել է Ռուբինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում