Ցանկացած վայրագության հեղինակ պետք է պատասխանատվություն կրի, ԱՄՆ-ն անհանգստացած է անզեն հայ գերիների մահապատժից․ Փրայս
Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններից, որ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիներին:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկորբլոգում գրել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ու կոչ արել իրականացնել լիարժեք և անաչառ հետաքննություն։
«Ցանկացած վայրագության համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-գրել է նա։
Կարծիքներ