Դիմումների մեծ քանակի պատճառով խնդրում ենք օգտվել e-register.am-ի առցանց ծառայություններից. ՀՀ ԱՆ

Հաշվի առնելով վերջին մի քանի օրը ՀՀ արդարադատության նախարարության Պետական ռեգիստրի գործակալությանն ուղղված դիմումների աննախադեպ քանակը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից խնդրում են հնարավորության դեպքում օգտվել e-register.am կայքում առաջարկվող առցանց ծառայություններից՝
ԱՁ սկզբնական հաշվառում (դիմումը ներկայացնում է բացառապես որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող քաղաքացին).
ԱՁ-ի անձնագրային տվյալների փոփոխություն.
ՍՊԸ նմուշային փաստաթղթերով պետական գրանցում (դիմումը ներկայացնում են հիմնադիրները և գործադիր մարմնի ղեկավարը).
ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տեղեկությունների փոփոխություն։
Նշված ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։
Նշված ծառայություններից օգտվելիս կարող եք օգտվել կայքում տեղադրված՝ առցանց եղանակով ծառայություններից օգտվելու ուղեցույցից:
Կարծիքներ