ՌԴ ղեկավարության հետ քննարկման թեմաներ չկան. Ֆինլանդիայի նախագահ

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ասել է, որ չի տեսնում Ռուսաստանի ղեկավարության հետ քննարկման թեմաներ։
Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ես արդեն ասել եմ, որ լիովին պատրաստ եմ խոսել Պուտինի հետ, եթե դա ինչ-որ արդյունքի բերի», - ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի ղեկավարի հետ շփումների հնարավորության մասին հարցին։
«Մենք դեռ նման թեմաներ չենք գտել»,- ընդգծել է Նիինիստոն։
Կարծիքներ