Դրոշի հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանը դեմարշ է նախաձեռնել. Զախարովա
Ռուսաստանը համապատասխան դիվանագիտական դեմարշ է արել Մոսկվայում և Ռիգայում լատվիական իշխանությունների գործողություններից հետո: Նրանք հանել էին ՌԴ դրոշը՝ փոխարինելով այն Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի դրոշով: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պաշտոնական մեկնաբանության մեջ:
«Առաջին հերթին դա անթաքույց անարգանք է Ռուսաստանի պետական խորհրդանիշի նկատմամբ: Այդ կապակցությամբ համապատասխան դեմարշ ենք նախաձեռնել Մոսկվայում և Ռիգայում, նշել ենք երկկողմ հարաբերությունների կառուցման նկատմամբ կործանարար և սադրիչ քայլ»,- ասել է դիվանագետը:
«Կարծես թե մեր լատվիացի հարևանները բոլոր ուժերով աշխատում են ամրապնդվել Ռուսաստանի ոչ բարեկամ պետությունների շարքում: Եթե դա լատվիական կողմի գիտակցված ընտրությունն է, եզրահանգումներ կանենք»,- ասել է Զախարովան:
Մայիսի 24-ին Հոկեյի աշխարհի առաջնության ընթացքում Ռիգան զարդարող մասնակից երկրների դրոշների մեջ Ռուսաստանի դրոշը փոխարինվել էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի դրոշով:
Կարծիքներ