Արգենտինայում հսկայական տիտանոզավրի մնացորդներ են գտել (լուսանկարներ)
Արգենտինյան Պատագոնիայում գիտնականները տիտանոզավրի մնացորդներ են հայտնաբերել, հաղորդում է Infobae-ն։
Ըստ գիտնականների՝ տիտանոզավրի մնացորդները մոտ 98 միլիոն տարեկան են։ Նշվում է, որ դրանք լավ են պահպանվել:
Գիտնականները նաև կարծում են, որ տիտանոզավրը կշռել է մոտ 70 տոննա, ունեցել է մոտ 40 մետր երկարություն, իսկ բարձրությունը հավասար է եղել յոթհարկանի շենքի բարձրությանը։
Կարծիքներ