Հրթիռային հարվածներ են հասցվել Լուգանսկի Լիսիչանսկ քաղաքին. կան բազմաթիվ զոհեր
Շաբաթ օրը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) Լիսիչանսկ քաղաքի՝ ուկրաինական զինված ուժերի գնդակոծության հետևանքով զոհվել է 28 խաղաղ բնակիչ, որից 18-ը տղամարդիկ են, 9-ը՝ կին և մեկ երեխա։
Այս մասին լրագրողներին հայտնել է ԼԺՀ-ի առողջապահության նախարարության ղեկավար Նատալյա Պաշչենկոն։
«Վեց մարդ գիշերը տեղափոխվել է Լուգանսկի հանրապետական կլինիկական հիվանդանոց: Չորս հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, նրանք գտնվում են ինտենսիվ թերապիայի մեջ, իսկ երկու հոգի գտնվում է ծանր վիճակում և բուժվում են բաժանմունքներում»,- հավելել է Պաշչենկոն։
Նա ասել է, որ բոլոր 10 տուժածները բուժօգնություն են ստացել, նրանցից երեքը «ուղարկվել են ամբուլատոր բուժման»։
Իր հերթին, Լուգանսկի հանրապետական կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական աշխատանքների գծով գլխավոր բժշկի տեղակալ Դմիտրի Կոտուխան նշել է, որ բուժհաստատություն տեղափոխված հիվանդները ստացել են «տարբեր աստիճանի ծանրության» վնասվածքներ, կատարվել են մի շարք վիրաբուժական միջամտություններ:
Պաշչենկոն հավելել է, որ գիշերը հանրապետության բժիշկների հետ խորհրդակցել են աղետների բժշկության կենտրոնի մասնագետները, եթե տուժածների վիճակը կայունանա, նրանք պատրաստ են բուժման ուղարկել Ռուսաստանի Դաշնության հատուկ կլինիկաներ։
Կարծիքներ