Ձմեռային Օլիմպիական խաղերում Նորվեգիան շարունակում է առաջատարը մնալ
Պեկինում շարունակվող ձմեռային Օլիմպիական խաղերում խաղային օրվա ավարտից հետո մեդալային հաշվարկում առաջատարը կրկին Նորվեգիայի հավաքականն է: Երկրորդ տեղում Գերմանիայի, երրորդում՝ ԱՄՆ հավաքականն է:
Նորվեգիայի հավաքականը վաստակել է 12 ոսկի մեդալ, 7 արծաթ և 7 բրոնզ: Գերմանիան ունի 9 ոսկի, 6 արծաթ, 3 բրոնզե մեդալ:
ԱՄՆ-ն 3-րդ տեղում է՝ ձեռք բերած 7 ոսկի, 6 արծաթ, 4 բրոնզե մեդալներով:
Կարծիքներ