Մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքների եզրափակիչ են դուրս եկել մեր 5 մասնակիցներից 4-ը:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում հավաքելով 15,149 միավոր՝ առաջին տեղով դուրս է եկել եզրափակիչ:
Օղակների վարժությունում Հայաստանի երկու ներկայացուցիչները` Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, համապատասխանաբար հավաքելով 14.666 և 14.633 միավոր` պայքարը կշարունակեն եզրափակիչում:
Եվ նժույգ-թափերի վարժությունում Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը հավաքելով 14.500 միավոր` երրորդ տեղով դուրս է եկել եզրափակիչ:
Հայաստանի հավաքականի կազմում որակավորման փուլի արգելքը չի հաղթահարել միայն Գագիկ Խաչիկյանը:
Եզրափակիչները կկայանան օգոստոսի 21-ին:
Կարծիքներ