Սիրիայի շուրջ շարունակվում են գործընթացները.«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Սիրիան շարունակում է մնալ տարածաշրջանի «տաք» կետերից մեկը, որտեղ բախվում են տարածաշրջանի եւ աշխարհի խոշոր երկրների շահերը։ Ռազմական գործողություններին զուգընթաց տեղի են ունենում նաեւ քաղաքական քննարկումներ։
Արեւելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արաքս Փաշայանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ, ստատուս քվոն Սիրիայում շարունակվում է։ Թուրքիան վերահսկողություն ունի Սիրիայի հյուսիս-արեւելյան եւ հյուսիս-արեւմտյան շրջաններում, ինչպես նաեւ՝ սիրիացի եւ ոչ սիրիացի զինյալների եւ ահաբեկչական խմբավորումների նկատմամբ, որոնց միջոցով էլ՝ ազդեցության լծակներ Սիրիայի տարբեր հատվածներում։ «Իդլիբում եւ շրջակա տարածքներում շարունակվում են ուժի մեջ մնալ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ նախորդող շրջանում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Թուրքիան համարվում է սիրիական հակամարտության անմիջական մասնակից, որը խիստ բացասական դեր է խաղացել Սիրիան քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու հարցում»,- ասաց նա։
Թուրքական իշխանությունները պատրաստվում են երկու պետություններին սահմանակից Հալեպ նահանգում բացել Ստամբուլի բժշկական գիտությունների համալսարանին կից բժշկական քոլեջ եւ ինստիտուտ։ Պաշտոնական Դամասկոսը նման որոշումը համարում է անօրինական եւ միջազգային իրավունքի սկզբունքների խախտում...»:
Կարծիքներ